Tigran

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ Ձեր ընկերությունում առկա թափուր աշխատատեղերին։

Թափուր հաստիքներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://decoragroup.am/company/career/

 

Մենք առաջարկում ենք ապառիկի ճկուն համակարգ՝ լավագույն պայմաններով։ Դոմուս խանութ-սրահներում գործում է ապառիկ վաճառք անմիջապես տեղում։
Ապառիկ հնարավոր է ձևակերպել 50 000 դրամ և ավելի գնումների դեպքում: Ապառիկի համար գործում է 1% սպասարկման վճար և մայր գումար։ Ապառիկը հնարավոր է ձևակերպել առավելագույնը 5 տարով: Ապառիկ ձևակերպելու համար անհրաժեշտ է անձնագիր և սոց. քարտ կամ միայն նույնականացման քարտ։ Համագործակցում ենք Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, Ամերիա Բանկի և Կոնվերս Բանկի հետ։

Ջեռուցման ամբողջ համակարգը Դոմուս խանութ-սրահից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար՝ մինչև 7 կետ։

Դոմուս խանութ-սրահների ցանցից գնված ապրանքների համար գործում է երաշխիքային սպասարկում, որը հնարավորություն է տալիս երաշխիքային ժամկետի ընթացքում (6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ապրանքատեսակից) անվճար վերացնել ապրանքի այն թերությունը, որը հետևանք է գործարանային խոտանի։ Երաշխիքը գործում է, եթե ապրանքը օգտագործվել է շահագործման կանոններին համապատասխան։

 

 

Անհրաժեշտ է մոտենալ այն խանութ-սրահ, որտեղից կատարվել է գնումը:

Առցանց խանութի տեսականու գները և կիրառվող զեղչերը  համապատասխանում են խանութ-սրահի գներին և զեղչերին, տարբերությունները բացառվում են:

 

 
Ի՞նչ ապրանքատեսակներ կարող եմ գտնել Դոմուսում։

 

Դոմուս խանութ-սրահները, լինելով միակն իրենց ֆորմատի մեջ, առաջարկում են վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ավելի քան 50 000 ապրանքատեսակ։ Հանդիսանալով մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Դոմուսն առաջարկում է ջեռուցման համակարգերի, կահույքի, դռների, սանկերամիկայի, հատակի և երեսպատման սալիկների, լամինատե հատակների, վաննաների և լոգախցիկների, խոհանոցային և մանր կենցաղային տեխնիկայի, ներկերի և պաստառների, գործիքների մշտապես թարմացվող և տարբերվող տեսականի։

 

Դոմուս խանութ-սրահների ցանցն աշխատում է ամեն օր՝ երկուշաբթիից-շաբաթ, ժամը ՝ 10:00-19:00-ը և կիրակի՝ ժամը 11:00-18:30-ը։ Դավիթ Անհաղթ 8  հասցեի մասնաճյուղը  աշխատում է մինչև ժամը 20։30, կիրակի՝ մինչև 20։00-ն։

 

Դոմուս խանութ-սրահների ցանցում ներկայացված ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև սոցիալական հարթակներում՝ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։

 

 

Երևան քաղաքում 30,000 դրամ և ավել գնման դեպքում առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ, իսկ 30,000 դրամից պակաս գնման դեպքում` 1,000 դրամ սակագնով, 3-6 աշխ․ օրվա ընթացքում։  Մարզային առաքումները իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում ՝ 150 դր/կմ սակագնով։ *Երևան քաղաքում կահույքի սալերի համար առաքումն իրականացվում է 4,000 դրամ սակագնով, իսկ մարզային առաքումներն իրականացվում են 400 դր/կմ սակագնով։ Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։ Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։ *կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։

 

Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝


—         ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,
—         ապրանքը չի օգտագործվել,
—         պահպանված են սպառողական հատկությունները,
—         պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,
—         պահպանված են կապարակնիքները։


Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
*կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։
Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների հետվերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։

*ներքնակների դեպքում՝ 

 

Մինչև պատվիրված ապրանքի հանձնումը, Պատվիրատուի հրաժարվելու դեպքում, Պատվիրատուն պարտավոր է Մատակարարին հատուցել կատարված ծախսերը և վճարել մինչ այդ կատարված աշխատանքների դիմաց՝

♦ Ներքնակների չափսերի թույլատրելի շեղում՝ +/-2սմ

♦ Ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձը կատարվում է 75% արժեքով՝ գործարանային փաթեթավորման առկայության դեպքում,

♦ Ոչ ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձ չի կատարվում

♦ Ստանդարտ ներքնակների չափսերը փակցված են ստորև

♦ Բոլոր պատվերների նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 728-737-րդ հոդվածների պահանջները

 

Ներքնակի Ստանդարտ չափսեր

80х190           –
90х190        90х200
120х190     120х200
130х190     130х200
140х190     140х200
150х190     150х200
160х190     160х200
180х200     200х200

Դոմուս խանութ-սրահներում առաջարկվում է անհատական դիզայնի անվճար ծառայություն` 3D դիզայնավորում: Ծառայությունը ենթադրում է ցանկացած չափի և դասավորություն ունեցող ինտերիերի ստեղծում` կահույքի, կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի և այլ դետալների եռաչափ համադրությամբ:Մեր փորձառու դիզայներները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն և արագ կողմնորոշվել ոճերի բազմազանության, գունային երանգների ճիշտ համադրության և որակական հատկանիշների ընտրության հարցում: